Հասարակագիտության Նախագիծ-կյանքի իրավունքի

 24-կյանքի իրավունքի

Կյանքի իրավունք,– այն համոզմունքն է, որ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի այլ անձ, ներառյալ կառավարությունը, չպետք է զրկի որևէ մեկին ապրելու իրավունքից։ Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք։ Ըստ կանոնի՝ մեր իրավունքը պաշտպանվում է, ոչ ոք իրավունք չունի մեզ զրկել կյանքի իրավունքից, դա միայն կարող է որոշել դատարանը։ Մարդուն կյանքից զրկելը քրեական հոդված չի կարող համարվել, եթե՝
  1․Տվյալ մարդը անօրինական բռնություն է փորձում անել անձի դեմ,
 2․Օրինական ձեռբակալություն իրականացնելու ժամանակ կալանավորի փախուստի ժամանակ նրա վրան կրակել, 
3․Հանցագործի ներխուժումը ուրիշ անձի տուն, տան տերը  ինքնապաշտպանության համար կրակի հանցագործի վրա։ 
  ԱՄՆ Նյու-Յորք նահանգում եթե ոստիկանին հանցագործը կրակում է ոստիկանը կարող է կրակել հանցագործին, նաև եթե հանցագործի մոտ զենք չկա, ոստիկանները իրավունք չունեն կրակելու։  

 Կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարևորագույն, հիմնական իրավունքներից մեկն է: Կյանքի անձեռնմխելիության իրավունքն ունի լայն և բազմակողմանի բովանդակություն, այն ներառում է  բազմաթիվ իրավական բաղադրիչներ, որոնք պաշպանված են Սահմանադրության տարբեր հոդվածներով:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝
Մարդու անձնական և ընտանեկան կյանքն անձեռնմխելի է: Այս իրավունքը հնարավոր է սահմանափակել միայն օրենքի համաձայն՝ ժողովրդավարական հասարակության մեջ պարտադիր պետական կամ հասարակական անվտանգությունն ապահովելու կամ մյուների իրավունքները պաշտպանելու նպատակով:  (Հոդված 15)

2011 թվականին Վրաստանն ընդունեց «անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, որի նպատակն է անձնական տվյալները մշակելիս ապահովել մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանությունը: 

Կյանքի անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում անձն ապահովված է ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիության, անվան, անձնական տվյալների, բնակավայրի, ընտանիքի և սեռական կյանքի գաղտնիության, նամակագրության և հեռախոսազրույցի գաղտնիության անձեռնմխելիության իրավունքներով: Թեև, անձնական կյանքի լայն և բազմակողմանի էությունից ելնելով, անհնար է դրա ճշգրիտ և սպառիչ բացատրությունը:

Օրենքի համաձայն՝ անձնական տվյալն այն ցանկացած տեղեկությունն է, որը վերաբերում է ֆիզիկական անձին: Անձի նույնականացումը հնարավոր է նույնականացման համարի (անձնական համար) կամ անձին բնորոշ ֆիզիկական, ֆիզիոլոգիական, հոգեբանական, տնտեսական, մշակութային կամ սոցիալական նշաններով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *