Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորի մարզ - Wikiwand
  1. Բնութագրել Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արելքում: Այն տարածքով Հայաստանի
ամենափոքր մարզն է2308 քառ կմ, բնակչության թիվը 55800 (2009թ.հունվարի 1), որից
19300-ըքաղաքային բնակչություն, 36500-ը գյուղական:
Հարավից սահմանակից է Սյունիքի մարզին և Նախիջևանին, արևմուտքիցԱրարարատի մարզին, հյուսիսից Գեղարքունիքի մարզին, արևելքից Արցախին: Վայոց ձորը ձորերի ու կիրճերի, առուների ու գետերի, բարձր լեռների ու խորհրդավոր քարանձավների երկիր է: Բարձրությունը ծովի մակերևույթից տատանվում է 850 մ-ից (Արենի) մինչև 3500 մ (Գոգի լեռ): Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված թասաձև մի գոգավորություն բարդ ու խիստ մասնատված մակերևույթով: Ընդհանրապես Վայոց ձորին
բնորոշ է լանդշաֆտի բազմազնությունը և ռելիեֆի գոտիականությունն ու կտրտվածությունը,
որն էլ պայմանավորում է բուսական և կենդանական տեսակների բազմազնությունը:
Մարզի ամբողջ տարածքով ձգվում են երկու խոշոր լեռնաշղթաներըՎայքի լեռնաշղթան
հարավից, և Վարդենիսի լեռնաշղթանհյուսիսից: Գոգավորության կենտրոնական մասում աչքի է ընկնում Վայոց սարը կամ Գիժ սարը, որը հանգած հրաբուխ է 2 հրաբխային
խառնարաններով: Նշանավոր լեռնագագաթներից են Գեղասարը, Վարդենիսը, Սուլեմասաը,
Գոգի լեռը, Հարսնասարը: Դրանք զարդարում են Վայոց ձորի շատ բնակավայրերի
բնապատկերները:

  1. Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
    Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է «Արենի» գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։ Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։
  2. Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Զառիթափ

Վայոց ձորի մարզի խոշոր գյուղերից է, Վայքի շրջանի նախկին շրջկենտրոնը: Վայքից հեռու է
10կմ: Գյուղի միջով հոսում է Փշոնք գետակը: Գյուղն ամբողջովին թաղված է այգիների մեջ:
Հատկապես հայտնի է իր ընկույզով և մեղրով: Պատմական հուշարձանները բուն գյուղի
ներսում շատ չեն, սակայն մի քանի կմ-ի վրա գտնվում են նշանավոր պատմական
հուշարձաններ` Մարտիրոսի վիմափոր եկեղեցին /13-րդ դար/, Գոմքի մատուռ-հուշարձանը
/14-րդ դար/, և ժայռերի վրա քանդակված միջնդարյան խաչքարերի շարքը: Բնության
հուշարձաններից ուշագրավ են Գոմքի և Մարտիրոսի բնական լճակները:

Էկոտուրիզմ

  • արշավ ոտքով դեպի բնության և պատմության հուշարձաններ
  • հեծանվային արշավներ
  • ձիով արշավներ
  • թռչունների դիտում
  • կենդանիների դիտում
  • վայրի հատապտուղներ (տանձենի, մասրենի, սզնի, ալոճենի, գերիմաստի)
  • վայրի բանջարներ, թեյաբույսեր, համեմունքներ:
  • պանիրների, այլ կաթնամթերքի պատրաստում, պանրի հորում կճուճներում
  • լավաշ ու գաթա թխելու արարողություն
  • բանջարեղեններից թթվի պատրաստում
  • մրգային օղիների պատրաստում (սև սալոր, տանձ, խնձոր)
  • ձավար աղալ
  • տնական չրերի պատրաստում
  • գյուղատնտեսական կենդանիների (կով, այծ, ոչխար, հավ, հնդկահավ) դիտում
  • տեղական համեղ ճաշատեսակների պատրաստում և համտեսում:
  • Արկածային տուրիզմ
  • որսորդություն
  • ձմեռային դահուկասահք:
  1. Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրնեը։

Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի արդյունքում անհետացման եզրին են հայտնվել տասնյակ բուսական և կենդանական տեսակներ, որը և առավել նկատելի է անտառային և ջրային էկոհամակարգերի վրա։ Անտառներում արձանագրվել են վնասատուներով և հիվանդություններով վարակման զանգվածային դեպքեր և հրդեհներ, որոնք կապված են նաև կլիմայի փոփոխության հետ։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և 2001 թ. բռնկված հրդեհի պատճառով։

Մարզում զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն են`
1) զբոսաշրջային տնտեսության բացակայությունը
2) գործող զբոսաշրջային կազմակերպությունների բացակայությունը
3) զբոսաշրջության կտրվածքով մարզի վերաբերյալ գովազդային նյութերի սակավությունը
4) մասնավոր հատվածի շահագրգռման մեխանիզմների բացակայություն
5) հստակ վիճակագրական տվյալների բազայի բացակայությունը
6) ֆինանսական միջոցների սղության պատճառով պատմամշակութային hուշարձանների և այլ գրավչությունների ոչ պատշաճ պահպանությունը
7) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների ֆիզիկական և որակական վիճակների անբավարար լինելը
8) զբոսաշրջության բնագավառում ներդրումային ծրագրերի սակավությունը

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *