Հայ ականավոր թագուհիներ նախագիծ/ ամփոփում

Այս կիսամյակ այսինքն փետրվարից սկսած մենք Հայոց պատմություն առարկայից, բացի հիմնական դասերից նաև մի նախագիծ սկսեցինք, որը կոչվում է «Հայ ականավոր թագուհիներ»։ Նախագիծը սկսեցինք, առաջնորդվելով այն մտքով, որ շատ քիչ են խոսում և պատմում հայ թագուհիների մասին ու շատ քչերը գիտեն, թե ինչ ուժեղ, խելացին, գեղեցիկ և հզոր թագուհիներ ենք մենք ունեցել։ Հայոց պտմության գրքերում, որոնց շնորհիվ աշակերտները ծանոթանում և սովորում են իրենց պատմությունը թերևս շատ քիչ տեղեկություններ կան նրանց մասին, և չնայած դրան մենք պարտավոր ենք իմանալ ոչ միայն մեր հզոր թագավորներին այլ նաև այն թագուհիներին ովքեր միշտ կանգնած են եղել արքաների կողքին և շատ հաճախ դժվար իրավիճակներում իրենք են կառավարել երկիրը։

Նախագիծը կատարելու համար մենք նախ բաժանվել ենք խմբերի և ամեն ամիս ընտրել ենք մի թագուհի, և նրա մասին տեղեկություն գտել, հավաքել և ներկայացրել պրեզենտացիայի տեսքով։ Ես աշխատել եմ Գալինա Հարությունյանի հետ։ Ներքևում կարող եք ծանոթանալ այն աշխատանքներին որոնք մենք կատարել ենք այս նախագծի շրջանակներում։

Հայ ականավոր թագուհիներ / Կեռան
Հայ ականավոր թագուհիներ/Զապել Ա
Հայ ականավոր թագուհիներ /Փառանձեմ
Նախ կարող եմ ասել, որ ինձ իսկապես շատ է դուր եկել այս նախագիծը, քանի որ հնարավորություն ունենք ծանոթանալ այն պատմությանը որը մենք հատուկ չենք սովորում կամ սովորել դպրոցում։ Այս նախագծի շնորհիվ հասկանում ես, որ հայ թագուհիները միշտ կանգնած են եղել իրենց թագավորների կողքին և դժվար ժամանակներում, իչպիսիք են օրինակ, երբ թագավորին պատանդ են վերցնում և երկիրը մնում է առանց թագավորի, թագուհինեը արել են ամեն ինչ, որպեսզի շտկեն իրավիճակը, մենամարտել են թշնամիներրի հետ, և հաղթել։ Որպես օրինակ կարող եմ բերել Փառանձեմ թագուհուն, ով 14 ամիս կարողացել է դիմակայել պարսից Շապուհ թագավորի զորքի դեմ՝ շրջափակված լիներով Արտագերս ամրոցում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *