Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ

Կրոնական հանդուրժողականություն թեմայի շրջանակում կուսումնասիրենք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին։Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններԿողք կողքի. ԵզդիներԵզդիներԱռաջադրանքԻ՞նչ նմանություններ և տարբերություններ կառանձնացնեք հայ և եզդի ժողովուրդների միջև։Նրանք խոսում են հայերեն ինչը չես կարող ասել մոլոկանների մասին։Եզդիներ որպես հնագույն ազգ, առաջացել է Միջագետքում՝ Իրաքի տարածքում, նրանց պատմական բնօրրանը համարվում է Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալը։ Եզդիները չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։ Ոչ ստույգ տվյալներով եզդիների թիվը աշխարհում հասնում է մինչև 3 միլիոնի։Եզդիներն իրենց կրոնը՝ եզդիականությունը, կոչում են Շարֆադին։ Եզդիներն իրենց կրոնի մասին տեղեկանում և գիտելիքներ են ձեռք բերում իրենց աղոթքներից. որոնք էզդիկի կոչվում են «կավլ» կամ ամբողջական՝ «ըլմ»։ Կավլերի (աղոթքների) լեզուն կոչվում է ադաբիերեն, որը բավականին բարդ է և գործածվում է միայն աղոթքների ժամանակ։Եզդիականության մեջ գործում է սուրբ երրորդություն գաղափարախոսությունը՝ ի պատիվ եզդիական պանթեոնի 3 գլխավոր կերպարների՝ Տաուսե Մալակ, Շիխադի և Սլթան Էզդի (եզդ. Էզդիտե Սոր)։Թյուր է այն կարծիքը, թե իբր Սլթան Էզդին Մուավիայի որդին է։ Մուավիան եղել է արաբ, որն ապրել է 8-9 դարերում։ Իսկ Սլթան Էզդին համարվում է լույս՝ Աստծո կողմից ստեղծված, որի համար ստույգ ժամանակաշրջան չի նշվում։Եզդիներն իրենց ծագումից ի վեր կոչվել են 3 տարբեր անուններով՝ Մթհայրա, Ադաբի, ապա նոր Էզդի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *