Պավլիկյան շարժումը Հայաստանում և դրա տարածումը

Վերլուծիր Պավլիկյան շարժման տարածումը
Պավլիկյան շարժում
, պավլիկյան ուսմունքի վրա հիմնված միջնադարյան աղանդավորական շարժում։ Նկատելի դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր−կրոնական կյանքում։ Ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։

Պավլիկյան շարժման սկզբնավորումը և ընթացքը

Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը: Աղանդավորական շարժումների պատմության մեջ իր հզորությամբ և նշանակությամբ առանձնանում է պավլիկյան շարժումը: Այն իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի (հունարեն՝ Պավլոս) անունից: Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում: Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում: Վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ: Միաժամանակ նա դիմեց կտրուկ և խիստ քայլերի՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար: 719թ. գումարված Դվինի եկեղեցական ժողովը խստորեն պատվիրում էր հավատացյալներին որևէ հարաբերություն չունենալ պավլիկյանների հետ: Արգելվում էր անգամ նրանց հետ խոսելը: Հայոց կաթողիկոսի սկսած հալածանքները հարկադրեցին պավլիկյաններին տեղափոխվել դեպի Փոքր Հայք, Կապադովկիա և Պոնտոս: Շարժումն Արևելյան Հայաստանում գործնականում մարեց:

Արևմտյան Հայաստանում, ընդհակառակը, շարժումը գնալով նոր թափ ստացավ: Կարևոր կենտրոն դարձավ Բարձր Հայքի Մանանաղի գավառը, որտեղ բուռն գործունեություն էր ծավալել պավլիկյանների առաջին առաջնորդներից Կոստանդինը: Նա տեղափոխվում է Փոքր Հայք և իր հետևորդների հետ միասին հիմնում պավլիկյան մի մեծ համայնք:

Շարժման վերելքը և պարտությունը

Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: Մի պահ նրանք անգամ ստիպված եղան թողնել կայսրության սահմանները և ապաստանել արաբական տիրույթներում: Արաբական խալիֆայությունը սիրով նրանց ապաստան տվեց և բնակեցրեց սահմանամերձ շրջաններում: Նրանք մտադիր էին հայ պավլիկյանների ուժերն օգտագործել Բյուզանդիայի դեմ իրենց պայքարում:
Բյուզանդական զորքերն անխնա ոչնչացնում էին պավլիկյաններին՝ նպատակ ունենալով արմատախիլ անել շարժումը: Հենակետ դարձնելով Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանները ոչ միայն պաշտպանվում էին, այլև դիմում լայն հարձակողական գործողությունների: Պավլիկյանները վճռական պայքարի դիմեցին, երբ նրանց զինված ուժերի գլուխ անցավ տաղանդավոր զորավար Կարբեասը: Նրա ղեկավարությամբ պավլիկյանները փայլուն ու տպավորիչ հաղթանակներ տարան բյուզանդական կանոնավոր զորքերի դեմ և կարողացան անգամ դուրս գալ Սև ծովի ափերն ու մոտենալ կայսրության մայրաքաղաքին: Շարժման մասնակիցների թիվը կտրուկ աճեց:
Կայսրությունն ստիպված եղավ կենաց-մահու պայքար մղել անհաշտ թշնամու դեմ: Գահ բարձրացած հայազգի կայսր Վասիլ Ա-ն դիմեց վճռական գործողությունների: Նրա բանակները 872թ.՝ ծանր կռիվներից հետո, ջախջախիչ պարտության մատնեցին պավլիկյաններին և ավերեցին Տևրիկ ամրոցը՝ պավլիկյանների վերջին հենակետը:
Կայսրությունը պավլիկյաններին հոծ խմբերով տեղափոխեց Բալկաններ, որտեղ նրանք շարունակեցին տարածել իրենց գաղափարները: Նրանց ազդեցությամբ Բուլղարիայում ծնունդ առավ բոգոմիլների, իսկ Ֆրանսիայում ալբիգոյանների շարժումները:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *