Տարեկան հաշվետվություն

Այս կիսամյակը շատ հետաքրքիր սկսվեց և այդպես շարունակվեց մինչև վերջ։ Ամբողջ հունվարը մենք մասնակցում էինք դիջիթեքների: Ինչպես ասացի, այս կիսամյակը շատ հետաքրքիր էր և այդ ամենը նաև դասերի շնորհիվ էր։ Այս կիսամյակ դասերը էլ ավելի հետաքրքիր ձևով անցան, քանի որ շատ էին նախագծային աշխատանքները։ Բոլոր առարկաներից մենք կատարել ենք անհատական նախագծեր։ Կարծում եմ այսպիսի նախագծերի շնորհիվ դասերն էլ ավելի հետաքրքիր են անցնում, բացի այդ երբ մենք ընտրության հնարավորություն ունենք, մենք շատ ավելի հաճույքուվ ենք կատարում այդ աշխատանքը և հետո էլ ներկայացնում:

Հայոց Լեզու-Այս տարի մեր հայոց լեզվի դասերը շատ հետքրքիր էին անցնում, քանի որ արել ենք բազմաթիվ հետաքրքիր առաջադրանքներ

Ռուսերեն— Ռուսաց լեզվի կատարած անհատական աշխատանքները ամենահետքրքիրն են, քանի որ բացի դասից նաև ստանում էնիք հավելյալ տեղեկություններ այլ թեմաներից:

Հայոց պատմություն-Հայոց պատմության անհատական նախագծերի թեման հայ ականավոր թագուհիներն էին։ Ինձ շատ դուր եկավ այս թեման, քանի որ հայ պատմության մեջ շատ չեն հիշատակվում հայոց թագուհիները, չնայած որ շատ մեծ գործեր են կատարել նրանցից յուրաքանչյուրը։

 ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ-Հասարակագիտության անհատական աշխատանքը ինչպես և Հայոց պատմությանը խմբակային աշխատանք էր։ Այս նախագծի շրջանակներում մենք ուսումնասիրեցինք մարդու իրավունքները, բացի այդ հարցման շնորհիվ կարողացանք պարզել մարդկանց կարծիքը մեր ընտրած թեմաների շուրջ։

ՄաթեմատիկաԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՖՈՒՆԿՑԻԱ ԹԵՄԱՅՈՎ,-Այս ամբողջ կիսամյակ մաթեմատիկայից ուսումնասիրել ենք ֆունկցիաները, նրանց հատկությունները, ձևերը և այլն։ Բացի այդ կատարել ենք ուսումնասիրական աշխատանք ֆունկցիաներ թեմայով։

ԱՆԳԼԵՐԵՆ-Անգլերենը արդի աշխարհում ամեն մարդու համար շատ կարևոր հմտություն է, որին մեզնից ամեն մեկը պետք է տիրապետի։

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ-Աշխարհագրություն առարկայից մենք ուսումնասիրեցինք Հայաստանի մարզերը, նրանց հիմնախնդիրները, բացի այդ փորձեցինք որոշակի լուծումներ տալ և ռազմավարական պլաններ մշակել նրանց համար։

 ԷԿՈԼՈԳԻԱ-Էկոլոգիա առարկան միշտ էլ հետաքրքիր է եղել կոնկրետ ինձ համար, քանի որ այս առարկան սերտ կապ ունի մեր առօրյայի, մեր կյանքի հետ։

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ-Այս կիսամյա կենսաբանություն առարկայի թեմաները հագեցած էին էվոլուցիոն տեսություններով, մուտացիաների մասին թեմաներով։ Վերջերս մի հանդիպում տեղի ունեցավ, որը սպիտակ արագիլներին էր նվիրված։ Հանդիման հյուրն էր NABU Armenia ընկերութան աշխատանկիցներից մեկը, ով մեզ շատ հետաքրքիր տեղեկություններ տվեց սպիտակ արագիլների մասին։

ՖԻԶԻԿԱՃամփորդություն Օրգով-Այս կիսամյակ ֆիզիկայի դասերը հատկապես հետաքրքիր են անցնում։ Մենք տարբեր նախագծեր ենք կատարել պարանորմալ երևույթների, անոմալ զոնաների հետ կապված։ 

Երրորդ ուսումնական շրջանի ընթացքում մենք մեդիաուրբաթ անցկացրեցինք, որին նաև մեր ծնողներն էին մասնակցում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *