Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ | Armenia tour

Սյունիքի մարզը բարձր լեռնաշղթաների, խորունկ կիրճերի, արագահոս գետերի, գեղատեսիլ ջրվեժների, թավշյա կանաչ սարավանդների, անտառածածկ լեռնալանջերի, քաղցրահամ և
հանքային ջրերի, բնական, պատմաճարտարապետական հուշարձանների, հանքային ու բնական հարուստ ռեսուրսների երկիր է: Երկրաբանական տեսակետից մարզի տարածքը մտնում է ԱլպՀիմալայան երիտասարդ ծալքավոր գոտու մեջ, ուր բնորոշ են լեռնակազմական ակտիվ գործընթացները և հրաբխային երևույթները: Երկրաբանական բարդ կառուցվածքը և տարածքի բարձրությունների մեծ տատանումները պայմանավորել են բնական համալիրների բազմազանությունը և պարզ արտահայտված վերընթաց գոտիականությունը: Այդ իմաստով մարզի
ֆիզիկաաշխարհագրական պայմաններն ընդհանուր առմամբ բարենպաստ չեն տնտեսության զարգացման համար, հետևաբար այն խիստ տարբերվում է հանրապետության մյուս մարզերից:
Մարզի ռելիեֆը խիստ մասնատված է, ընդ որում նկատվում է տարածքի աստիճանական ցածրացում դեպի հարավ-արևելք և արևելք: Այդ ուղղությամբ ել հոսում են մարզի գետերի զգալի մասը(Որոտան, Ողջի, Ծավ և այլն): Հանրապետության մարզերի շարքում ռելիեֆի բարձրությունների ամենամեծ տատանումները Սյունիքում են: Նրա ամենաբարձր կետը Կապուտջուղն է 3904 մ, իսկ ամենացածր կետը Մեղրու կիրճում 380 մ։

Երկրաբանական հետազոտությունները պարզել են, որ Սյունիքում ծալքավոր լեռնաշղթաները ենթարկվել են վիթխարի խզումների. Դրանց ուղղությամբ էլ տեղի են ունենում առավել ուժեղ երկրաշարժերը և դուրս գալիս հանքային տաք աղբյուրները: Սյունիքի երկրաբանական բարդ կառուցվածքի և բազմազանության պատճառով ձևավորվել է նաև բավական բարդ ռելիեֆ: Այստեղ տարածված են ծալքավոր ու ծայքաբեկորավոր խիստ մասնատված լեռնաշզթաներ, հրաբխային
սարահարթեր, սարավանդներ, կոներ, որոնք կազմված են տարբեր հասակի ապարներից:

Կլիմա— Յուրաքանչյուր տարածքի կլիման մարդու համար ոչ միայն կյանքի և գործունեության բնական պայման է, այլ նաև բնական ռեսուրս, որի դրական հատկանիշները կարելի է խելացիորեն օգտագործել և ստանալ մեծ եկամուտ, ինչպես նաև խուսափել անբարենպաստ պայմաններից, տնտեսական վնասներից: Սյունիքի մարզի կլիման իր ռեսուրսներով ու բազմազանությամբ հանրապետությունում նմանը չունի: Մի քանի տասնյակ կիլոմետր է անջատում Մեղրու չոր մերձարևադարձային գոտին Կապուտջուղի մշտական ձյունից: Կլիմայի այսպիսի բազմազանության պատճառը ռելիեֆի լեռնային բնույթն է և տարածքի խիստ մասնատվածությունը: Կլիմայի վրա հատկապես մեծ ազդեցություն են թողնում տարածքի զգալի բարձրությունը ծովի մակերևույթից, լեռնաշղթաների դիրքադրությունը, լայն գետահովիտների և գոգավորությունների պարփակվածությունը: Կապանի և Գորիսի տարածաշրջանների լեռնալանջերի և գետահովիտների մեծ մասը ուղղված է դեպի արևելք: Այդ պատճառով արևելքից ներթափանցող օդային զանգվածները, բարձրանալով լանջերն ի վեր, հետզհետե սառչում են, որի հետևանքով մեծանում է հարաբերական խոնավությունը, և արևմտահայաց լանջերին ու Սիսիանի գոգավորության վրա տեղումերը շատ քիչ են լինում: Այդ է պատճառը, որ Բարգուշատի լեռնաբազուկների արևելահայաց լանջերը << խլելով>> տեղումները, անտառապատ են, իսկ արևմտյան և հյուսիսային լանջերը` մեծ մասամբ անտառազուրկ: Դրա հետևանքով վերընթաց լանդշաֆտային գոտիների բնույթն ու հաջորդականությունը արևմտահայաց և արևելահայաց լանջերին իրարից խիստ տարբերվում են: Նման պայմաններ են ստեղծվում նաև Մեղրու տարածաշրջանում: Այս դեպքում խոնավաբեր օդային զանգվածները պատնեշվում են Մեղրու լեռնաշղթայի կողմից: Միայն հզոր և խիստ խոնավ արևելյան զանգվածների ներխուժման ժամանակ է, որ Սիսիանի և Մեղրու տարածաշրջանները դրսից տեղումեր են ստանում: Նույնատիպ երևույթ նկատվում է նաև արևմտյան խոնավաբեր օդային զանգվածների ներխուժման ժամանակ: Այս դեպքում Սյունիքի մարզը պատնեշողը Զանգեզուրի լեռնաշղթան է, որի հաղթահարման պրոցեսում օդային զանգվածները խիստ տրանսֆորմացվում են և չորանում:
Գորիսն իր շրջակայքով մեր հովտային շրջանների մեջ ամենախոնավ ու անձրևոտ վայրն է, իսկ Արաքսի հովիտը Մեղրու շրջանում ամենաչորայինը։ Լեռնակատարներում ու լեռնանացքներում փչում են ամենաուժեղ քամիները, իսկ Զանգեզուրի գոգոավորությունում անհողմ եղանակներ շատ լավ հաճախ են լինում, քան որևէ այլ մասում։ Սիսիանի շրջանը ամենացուրտն է թե ավելի հյուսիս գտնվելու և թե, մանավանդ, զգալի բարձրության պատճառով, ըստ որում բարձր են ոչ միայն
շրջակա լեռները, այլև ինքը` գոգավորության հատակը (ծ.մ.1500-1700 մ):
Բազարչայում (2031 մ.), տարեկան հինգ ամիս օդի միջին ջերմաստիճանը 0-ից
ցածր է լինում: Հունվար ամսվա միջինը մոտ -10 է, իսկ ամենախիստ սառնամանիքը
կարող է հասնել -37-ի: Ձյունածածկույթը հաստատվում է դեկտեմբերի առաջին
տասնօրյակից և վերանում ապրիլի սկզբին, մնալով 131 օր և առավել հզորության
(48 սմ.) հասնելով փետրվարի երկրորդ և մարտի առաջին տասնօրյակներին:
Բարձրավանդակներում ու լեռներում ձմռանն առատ ձյուն է տեղում, լեռնանցքները
փակվում են, հաճախ լինում են սաստիկ բուքեր. Եռաբլրի սարավանդում Սիսիանի և
Գորիսի միջև անցյալներում հաղորդակցությունը մի քանի ամիս ընդհատվում էր:
Սյունիքի հրաբխային բարձրավանդակում ձմեռը տևում է 6-7 ամիս, գետինը ձյունով
ծածկված է մնում 200 օր և ավելի:
Փոքր ինչ մեղմ է ձմեռը Սիսիանում, որտեղ օդի հունվարյան միջինը կազմում է -5,40: Շատ ավելի մեղմ ձմեռներ են լինում Գորիսի և ավելի ցածրադիր Կապանի գոգավորություններում. Այստեղ բացասական միջին ջերմաստիճաններ ունի միայն հունվար ամիսը (-1,30): Գորիսում ձյունածածկույթի միջին տևողությունը տարեկան ընդհամենը 52 օր, իսկ նրա հզորությունը ամբողջ ձմեռվա ընթացքում նույնիսկ 10 սմ. չի հասնում: Կապանի, և մանավանդ, Մեղրու շրջանի ցածրադիր մասերը ձյան տեղումներ շատ քիչ են տեսնում. Էլ ավելի հազվադեպ է գոյանում ձյան կայուն ծածկույթ: Այստեղ օդի միջին ջերմաստիջանը ավելի բարձր է քան Հայաստանի այլ վայրերում: Տարեկան միջինը կազմում է 140 , հունվարյան միջինը 00 ից բարձր է, որը նույնպես բացառիկ երևույթ է Հայաստանում: Ձմռանը Մեղրի քաղաքում և Արաքսի ձախափնյա գյուղերում ցերեկը լինում է մեղմ, երբեմն նույնիսկ տաք եղանակ, մինչև 200 ջերմությամբ, այսինքն այնքան, որքան Լենինգրադում սովորաբար լինում է ամռան ամիսներին` հուլիսին և օգոստոսին: Մեղրիում այդ ամիսներին միջին ջերմաստիճաները լինում են 270, իսկ շոքերը հասնում են 350-380 ի, որոշ դեպքերում 400-410-ի: Ամառնե Սյունիքում մեղմ են, նույնիսկ ցածրադիր շրջաններում: Ինչպես օդի ջերմաստիճանի, այնպես էլ մթնոլորտային տեղումների տարածման պատկերը Սյունիքում շատ խայտաբղետ է: Լեռներում միշտ էլ ավելի շատ ձյուն և անձրև է թափվում, քան գոգավորություններում: Բավականին չորային է Սիսիանի գոգավորության ցածրադիր մասը, որի տարեկան մթնոլորտային տեղումների քանակը 366 մմ է, իսկ առավել շատ անձրևներ են գալիս Կապանի և հատկապես Գորիսի գոգավորություններում` 450-500մմ, որը բաժին է ընկնում
տարվա տաք եղանակներին, գլժավորապես գարնան ամիսներին: Ավելի չորայնությամբ աչքի է ընկնում Մեղրու կլիման. Դա չոր մերձարևադարձային կլիմա է: Այդտեղ մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 250-270 մմ-ից ավել չէ:

Ջրագրությունը Սյունիքի մարզն ունի ջրագրական խիտ ցանց, որը պայմանավորված է տարածքի մասնատվածությամբ և լեռներում թափվող առատ տեղումներով: Մարզի գետերին բնորոշ է լեռնային բնույթը: Հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մարզի գետերն ունեն անկայուն ռեժիմ և մակարդակի մեծ տատանումներ: Գետերի մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանց սնումը կատարվում է բացառապես ձնհալքի, անձրևաջրերի և ստորերկրյա ջրերի հաշվին: Այստեղ սառցադաշտային սնումը գրեթե բացակայում է: Որոտանը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Այն հանդիսանում է Արաքսի ձախակողմյան վտակներից մեկը և Ախուրյանից հետո երկրորդն է
հանրապետությունում: Որոտանի երկարությունը 178 կմ է (Հայկական ՍՍՀ ջրագրությունը, 1981):
Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղեցիկ ջրվեժը, որն ամբողջովին ձևավորվում է Շաքի գյուղի աղբյուրներից (Մանասյան և ուրիշներ, 2002):
Սյունիքի մարզը ՀՀ ամենաակտիվ սելավային շրջաններից մեկն է: Սելավները ձևավորվում են հիմնականում չոր, ցամաքային կլիմայի, բարդ երկրաբանական կառուցվածք Զանգազուրի լեռնաշղթայի լճեր և Սյունիքի բարձրավանդակի լճեր:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ, արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով ՀՀ ամենախոշոր վարչական ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային միջոցների բացակայությամբ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի արդյունաբերության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մարզում արտադրվող էլեկտրաէներգիայի գերակշիռ մասը բաժին է ընկնում Որոտանի ՀԷԿ-ի կասկադին: Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության (մասնավորապեսհացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և անասնաբուծության (մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:
Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային և
էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի): Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանի հետ կապող ավտոմայրուղին, որն էական դեր ունի մարզի տնտեսության զարգացման գործում: 2008թ.-ին շահագործման է հանձնվել «Կապան-Ծավ-Մեղրի» ռազմավարական նշանակություն ունեցող
ավտոմայրուղին, որը, որպես այլընտրանք «Կապան-Քաջարան-Մեղրի» միջպետական
ճանապարհին` տեխնիկական ցուցանիշներով գերազանցում է վերջինիս:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *