Էրատո Թագուհի

Էրատոն Հայոց թագուհի է: Նա Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալն էր: Էրատոն եղել է Տիգրան Գ-ի դուստրը: Թագուհու եղբայրը եղել է Տիգրան Դ-ն: Եղբոր հետ Էրատոն ժառանգել է հոր գահը: Էրատոյի ծննդյան և մահվան տարեթվերը անհայտ են:Հելլենիստական սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրան Դ-ի հետ: Մ.թ.ա. 8 թ.-ին նրա հայր Տիգրան Գ-ն մահացավ, իսկ Տիգրան Դ-ն դարձավ Հայոց թագավոր: Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում: Նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը:Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ: Նրանք ունենում են երեք որդի՝ Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս):Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր: Հռոմի դուրը չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ: Պարթևստանը, վախենալով, որ Հռոմի սպառնալիքներից կսկսի պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը: Այդպիսով՝ Հռոմը որոշեց չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստացան:

Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում: Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր:Մ.թ.ա. 5-ին, վախեցած Տիգրան Դ-ի և Էրատո-ի իշխանությունից, Օգոստոս Օկտավիանոսը հեռացրեց նրանց և թագադրեց Արտավազդ Գ-ին: Արտավազդը չէր հետևում հին հայկական սովորույթներին: Նրա իշխանության ժամանակ Մեծ Հայքը ապրում էր վատ տարիներ: Մ.թ.ա. 2 թ.-ին դժգոհ ժողովուրդը բողոքում է Արտավազդի դեմ: Օգտվելով հնարավորությունից՝ Տրգրան Դ-ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ Արտավազդը հեռանում է:Մ.թ.ա. 2-ից հետո Տիգրանը և Էրատոն վերադարձան: Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել Մեծ Հայքի վրա: Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն մահացավ: Էրատոն հրաժարվեց գահից: Այսպիսով՝ ավարտվեց Արտաշեսյանների իշխանությունը Մեծ Հայքում:6 թ. Օգոստոսը վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր Տիգրան Ե-ին նշանակեց՝ որպես Հայաստանի թագավոր: Տիգրան Ե կապված էր Արտաշեսյան արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել էր Արտավազդ Բ-ի դուստրը և ամուսնացել է Կապադովկիայի արքաի հետ:6 թ.-ին Տիգրան Ե-ն դարձավ հայոց թագավոր: Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին Տիգրան Ե-ի դեմ: Նույն հայ ազնվականները վերականգնեցին Էրատոին՝ վերադարձնելով հայկական գահը: Էրատոն ցանկացավ համագործակցել Հռոմի հետ՝ միավորվելով Տիգրան Ե-ի հետ:Տիգրան Ե-ն մահանում է 12 թ.-ին՝ անհայտ հանգամանքներում: Հետագայում Էրատոի ճակատագիրը անհայտ է:

Էրատո թագուհի

https://hy.m.wikipedia.org/wiki/%D4%B7%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8

https://www.vnews.am/post/eratvo-arajin-thagvouhin-voum-patkery-hatvec-dramneri-vra

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *