Սասունի տարազ

220px-Armenian_man_Sasun_near_Lake_Van_around_1900

Սասունի տարազը հայկական տարազի ինքնատիպ նմուշ է, որը նման է Մոկսի, Շատախի, Հայոց ձորի, մասամբ նաև Բաղեշի և Վասպուրականի տարազներին։ Սասուննի տարազը տեղի բնակիչների համեստ ու պարզ կենցաղի արտացոլումն էր։ Ոմանք կարծում էին, որ Սասունի տարազը քրդական է, բայց պատմական փաստերը ուսումնասիրելուց հետո մարդիկ համոզվեցին, որ Սասունցիները իրենք են կարել և գործել իրենց հագուստը, որից նաև օգտվել են քրդերը։  16-րդ դարում պարսկական և օսմանյան միջև մղվող երկարատև պատերազմների ընթացքում միջագետքից մեծաքանակ քրդեր բնակութոյւն են հաստատել Սասունում, նրանք կրել են հայ ջուլհակագործների ստեղծած հագուստը։

                                     Կանանց հագուստ

Սասունում կանանց հագուստը ավելի զարդարուն էր,  քան տղամարդկանցը։ Նրանք իրենց գլուխները պատում էին բազմաթիվ ապարոշներով, վրայից դնում էին քոֆի։ Դրանց արտաքինը ծածկված էր բազմաթիվ հին ու նոր արծաթե դրամներով։ Մեջքին կապում էին պարսկական կամ հասարակ շալ։ Միայն ծերունի նաները կրում էին ասեղնագործ կարմիր գոգնոցներ և սպիտակ շապիկներ։ Մանկամարդ հարսները իրենց գլուխը ծածկում էին կտավե քողով, որ իջնում էր մինչև ոտները։ 

                                      Տղամարդու հագուստ

Սասունցի տղամարդիկ հագնում էր երկար, եռանկյունի թևերով շապիկ, ինչը նրան ծառայում էր գրպանի տեղ, իսկ կռվի ժամանակ երկու թևերի ծայրերը կապելով միմյանց՝ վզով էին անցկացնում։ Լայն վարտիքը՝ թումպանը երկու տեսակ էր. առօրյա գործածականը՝ սև բրդից գործված, իսկ տոնականը՝ զոլավոր։ Սասունցիների ամենահարգի զգեստը կոչվել է «ապի»։ Այն գործած եր այծի մազից և լինում էր երեք տեսակ։ «Միրանի ապին» հագնում էին ունևորները, այն ավելի շքեղ էր ուսերի վրա թավամազ։ Թևերը հասնում էր մինչև դաստակները, կրծքի երկու փեղկերը՝ ոսկեթել երիզված։ «Խարճերով ապիի» կրծքի փեղկերը 10 սմ լայնքով սուրմա թելով գործված էր, որը ոսկու նման փայլում էր։ Սա երիտասարդների սիրած հագուստն էր։ «խազի ապին» նման էր երկրորդին եզրերի սուրման ավելի նեղ էր։ Սա հագնում էին միջին տարիքի տղամարդիկ։ Սասունցիների մեջքը փաթաթված էր բազմածալ գոտիով։ Սասունում տղամարդկանց ոտնամաններից տարածված էր տրեխը, սոլերը և վուշի ու այծի մազը խառնած թելով գործած ոտնամանը, որը կոչվում էր խորունկ։ Այս ոտնամանը շատ դիմացկուն էր լեռնային վայրերի համար։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *