Մուտք ճամբար: Ամփոփում

Մուտքի ճամբարը ինձ շատ բան տվեց: Շատ էի լսել կրթահամալիրի մասին, սակայն չեի ենթադրել, որ ամեն ինչ այդքան լավ է լինելու: Ամենամեծ ձեռքբերումս բլոգավարություն սովորելն էր, որը կյանքում և ընտրածս մասնագիտությունում կարևորագույն բաղադրիչներից է:

Լինելով դժվար հարմարող մարդ՝ շուտ ընտելացա նոր միջավայրին: Առավել շատ ինձ դուր եկավ այն, որ դասերի շրջանում ունենալու ենք ընտրությամբ գործունեություն, քանի որ հնարաորություն է ընձեռնվում ընդլայնել հետաքրքրություների շրջանակը:

Շատ ուրախ եմ, որ հաճախելու եմ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի պետական Քոլեջ, քանի որ հնարավորություն ունեմ օգտվելու կրթահամալիրի ընձեռնած զանազան առավելություններից և հնարավորություններից:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *